Գրչախաղ-մտասևեռումներ


    Վ Ր Ի Պ Ա Կ Ն Ե Ր

       Այս փոքրիկ գրչախաղը 2008թ.-ին « Les erreurs » վերտառությամբ զետեղվել է ամեն տարի Ալզասում լույս տեսնող « Le plaisir d’écrire » ժողովածուի մեջ:

       Այդ օրն էլ, աշխարհն էլ նոր-նոր էին արարվել
       Այս ու այնտեղ քայլել էին սովորում դինոզավրեր, մամոնտներ, թրաժանիք վագրեր: Ձկները լող տալ, թռչուններն էլ`թռնել էին սովորում: Ծառաշատ մի վայրում գնում-գալիս, ցատկոտում, կոկորդային ձայներ էին հանում ինչ որ երկոտանիներ: Մարդիկ էին
       Դեռ ոչ մի արարած ուրիշի կյանքի հաշվին չէր լցրել իր ստամոքսն ու դեռ հայտնի չէր, թե ինչ գույն ունի արյունըԲոլորի աչքերում անմեղություն կար ամբարած
       Հենց նոր հայտնված արևի շողերի ներքո, դեռ ոչ մի կենդանի արարած չէր ճաշակել վախի սրտաճմլիկ զգացումըԱսենք` սրտի տեղն էլ, դեռևս չէր կարևորվելՍրտի տեղը կարևորվելու էր հետո, երբ պատերազմներում մեկմեկու ոչնչացնելուց կպարզեին, որ հա-կառակորդն արագորեն շարքից դուրս է գալիս ձախ կրծքավան-դակում ստացած վերքից
       Ուրեմն`… Սկիզբը նոր էր դրվել ու ամեն ինչ նոր էր սկսվում:
       Սկիզբը դեռ ոչ մի անգամ վախճան չէր ունեցելՁվերը դեռ խմոր վիճակում էին, անձրևի անդրանիկ կաթիլները դեռ երկրին չէին հա-սել, հողագունդը դեռևս մեկ ամբողջ, լրիվ պտույտ չէր գործել ու զե-նիթում ձանձրացող արեգակը չէր էլ կողմնորոշվում, թե արևմուտքը իր որ թևում է գտնվում
       Հավանաբար` մամոնտը մսակեր գիշատիչ կդառնար, եթե քաղց զգալու առաջին պահին նրա կողքին հյութեղ թփերից զատ, որևէ կենդանի արարած հայտնվերՀավանաբար` մարդը խոտակեր կդառնար, եթե հյութեղ թփերը ուտող մամոնտին չնկատեր
       Մա՜րդպարծենկոտ ու խելա´ռ արարած: Չլինեիր դու բանական, անամոթաբար բնության հրաշք չէիր հռչակի քեզ ու ճշմարիտ հրաշքը հենց դա կլիներՏկլոր ու անհոգ կարածեիր, կհոշոտեիր կամ կհոշոտվեիր և թող տուժեր տիեզերքը, հանձինս քեզ կորցնելով իր եսը պաշտող հրաշքին: Ասես հեգնաբար`, բնությունն այդ «հրաշքի» նմանակությամբ հարկ համարեց միայն կապիկին մարդանման կերտել
       Սակայն մեղուն, որն իր քաղցը հոգալիս, ոչ թե խլում, այլ խա-չասերելով բազմացնում էր` ավելի շատ կարող էր հավակնել «հրաշք» կոչվելունՄեղվի վերցրածն էլ ի՜նչ է, նեկտա՞րԽեղճն իր խայթելու ունակության մասին իսկ չգիտեր, երբ առաջին անգամ ստիպված խայթեց ու սեփական աղիքների հետ հոգին էլ դուրս թափեցեց
       ԻնչևէԱնիվ, շարժիչ ու երգեհոն. մարդն արարված դարձավ արարիչԼեզվով խայթելուց զատ, առանց հոգին տալու` միայն մարդը կարողացավ հորինել թուրը, տանկն ու հրթիռը, ատոմայինը
       Մնաց գտնել մեկ հարցի պատասխան… - «Աստվա´ծ մարդուն արարեց անկատա՞ր, թե մարդն Աստծուն հորինեց անպաշտպան »:
       Ա՜հԳրողի ծո´ցը, թե մե´կ, թե` մյուսըՄիևնույն է, ամբողջն անհնար է բոլոր կողմերից դիտարկել, քանզի բոլորս էլ ամբողջի ներսում ենք:

    Ի Ն Չ    Ք Ո Ն Ն   Է,   Ք Ո Ն Ն   Է

       Տարակույս չկա, միլիոն տարիներ եղածն աշխարհի, վաղն էլ ան-կասկած պիտի կրկնվի ու անտարակույս` ինչ քոնն է, քո´նն է
       Ու մարգարտի պես, խեցումդ գոցված, ճո՜ճք ես վայելում ջրի հա-տակին: Խուլ ու անհաղորդ ես փեղկերդ թակող դրսի ձայներին:
       Ու թվում է, թե փայլը մեկ հատիկ քո մարգարտի, սողանցք չի գտնի լույս աշխարհ տանող:
       Տարակուս չկա՞Միլիոն տարիներ եղածն աշխարհի - վա՞ղն էլ անպայման պիտի կրկնվիՄոլորություն է: Այդ համոզմունքովդ հատած շրթներկիդ դատարկ տուփն անգամ, երբեք չե´ս լցնի
       Թե չես հավատում, վաղը քո խեցին ոչ թե օվկիանից կամ շնա-ձըկան փորից կհանեն, այլ` դինոզավրի միջից կպեղեն


    ԲԱՑԻԼՆԵՐԻ  ՄՈԼՈՐԱԿԸ

        Քաոսի ու խավարի մեջ, ընդամենը մի քանի կարճատև միլիարդ տարիներ տևած անձկությունից հետո`Արարիչն արտասանեց.
        - Եղիցի´ լույս:
        Դեռ նոր էր Նա փակել հոգնած աչքերը, երբ պատահեց անբեկա-նելին. լույսն ու խավարը բախվեցին առճակատված…
        Ահագնացունց պայթյունից հետո տիեզերական կոյուղիների սև անցքերից զանազան երկնաքարեր ժայթքեցին : Դրանցից մեկի վրա, ճեղքերում պատսպարված`մի խումբ Հոգևոր տարրեր ու միաբջիջ Բացիլներ մազապուրծ եղան, փրկվեցին կործանումից:
        Երկնաքարը, սրանց շալակած` աննպատակ ու երկար դեգերեց անծիրության մեջ…
        Այդ ընթացքում`Հոգիները բազմիցս թախծեցին նախքան խավարի հետ բախվելն իրենց ունեցած երանավետ վիճակի մասին, իսկ…
        Իսկ իրենց անկյուններից վավաշոտ հայացքներով սրանց հետևող Բացիլները օրեցօր սրացող ծակոցներ ու սաստկացող քաղց զգացին իրենց ստամոքսներում…
        Ու մի օր էլ`…
        Ու մի օր էլ Ա. Իսահակյանը մարգարեացավ բացականչելով.
        - Ես ձեզ ասում եմ`կգա ոգու սով…
        Թախիծը բավականին թանձրացել էր Հոգիների ծոցում, երբ դա-վադիր Բացիլները նախահարձակ եղան ու քանի դեռ ճանկ, ակռա չունեին, հենց այդպես, առանց բզկտելու էլ` պարզապես կուլ տվե-ցին Հոգիներին, հատիկ-հատիկ… Այդպես, իր մեջ ներառնելով հյու-լեին, միաբջիջ մսե զնդանը վերջնականապես բանտեց Հոգուն:
        Հե´նց այդ պահին էր, որ նրանց շալակած երկնաքարը`շրըխ-կոցով զարկվեց Երկրի դեմքին…
        Շա՜տ ջուր է հոսել ու շա՜տ տարիներ են անցել այդ օրվանից: Վեր-ջերս, ընդամենը հարյուր տարի առաջ, մազապուրծ եղած Հայաս-տան աշխարհը վերջապես ազատ ու անկախ է. նոր-նոր ոտք է դրել Երազանքի Արահետին…
        Արարիչն առաջվա պես խոր քնած է, սակայն Հայաստան աշ-խարհում թեժ ընտրությունները հաջորդում են մեկը մյուսին:
        Աթոռակռիվնե՜ր են…
        Նյութը շարունակում է իր մեջ բանտած պահել Հոգուն…
        Սո´վը, հոգու սովը շարունակվում է…
        Շարունակ աթոռի ու պաշտոնի ձգտող միաբջիջ Բացիլները ոգեղեն Հոգիներին խաբել, սաստելու համար`մի կիլո շաքարավազի փոխարեն արդեն մի պարկ ալյուր են առաջարկում…
        Երկնաքարերը շարունակում են կարկուտի պես տեղալ, սակայն` առայժմ Երկիրը շրջանցելով են սուրում դեպի անհունի երախը…
        Հոգիները դեռ շարունակում են թախծել այն հին երանավետու-թյունը, որն ունեին նախքան չարաբաստիկ խավարի հետ նույն եր-կընքում հայտնվելը…
        Իսկ խոր քուն մտած Արարիչը՞…
        Նա խռռացնում է որոտաձայն: Նա առայժմ բավարարվում է միայն Երկրի մակերեսը թեթև կարկտահարելով ու քնի մեջ երբեմն թևերը շարժելով`ճանճի պես հեռու է քշում դեպի Բացիլների Մոլորակ սուրացող սանիտար ու կործանարար երկնաքարերը…

                                                                                                          
    Տ Ա Ր Օ Ր Ի Ն Ա Կ   Է Ր

       Լողալ չգիտեի: Սուզվեցի… Փակ աչքերով ու ամուր սեղմած ա-տամներով`սկզբում փորձեցի մաքառել: Շատ շուտով համոզվեցի, որ ջանքերս ապարդյուն են: Հասկացա, որ անխուսափելիորեն դատապարտված եմ… Ժամանակը կարծես կանգ առավ: Թվաց, թե մինչև խեղդվելս կհասցնեմ անշտապ թերթել մի հաստափոր բա-ռարան…
       Տարօրինակ էր, նկատեցի նաև, որ ջուրը տաք է ու դուրեկան…
       Փակ աչքերով չէի կողմնորոշվում. ծանր արճճի նման սուրում եմ վար, թե` խցանի պես սլանում եմ վեր…
       Քիչ անց զգացի, թե ինչպես տիղմը նահանջեց ուսերիս տակ:  Ար-ճըճի պես վար էի սուրացել… Ակամայից աչքերս բացեցի: Հաս-կացա, որ շուտով ստիպված եմ լինելու բացել նաև բերանս…
       Որտեղից-որտեղ` մի անեկդոտ հիշեցի: Տարօրինակ էր. խեղդվե-լուց չլինեի, մի կուշտ կծիծաղեի…


    Ե Ր Կ Ու   Ա Փ

       Իմ վշտերին մի մեծ վիշտ էլ ավելացավ… Քե´զ, սիրելիս, հանուն որի տկար, էժան, տկար գոյությունս կյանք կկոչվի, հանուն որի կյանքս ու հոգիս չեմ խնայի` ուզի ասել, թե պաշտում եմ, ուզի գրկել, կրծքիս սեղմել, ուզի կուչ գալ տաք շնչիդ տակ ու լուսացնել… սակայն ավա՜ղ, հոշոտեցի:
       Քո մեծ վշտին, որ ինձ ունես`, մի մեծ վիշտ էլ ավելացրի. հոշո-տեցի ու աչքերս արնով լցված, քո մշուշոտ, արցունքով լի աչքերի մեջ հառեցի:
       Օտա՜ր, մենա՜կ ու մեղավո´ր ինձ զգացի:
       Ես հոգնեցի էությունս անիծելուց…
       Ինչու՞ Աստված, ինձ ստեղծել ես երկու ափով. մի ափը սիրտ, մյուսը լեզու, մեկում ծաղիկ, մյուսում չոր փուշ…
       Է՜հ, սիրելիսՀոշոտվիր սոսկ ականջներով ու ոչ երբեք քո մեծ սրտով, քանզի ես ափ եմ երկու. մեկը մացառ չոր փշերի, մյուսը հովիտ ծաղիկների


    Ի Մ   Ա Ռ Ջ Ե Վ   Դ Ու   Է Ի Ր

       Խոր լռություն էր, որն ընդհատվեց դրսից եկող մի մեղեդու հնչ-յուններով:
       Իմ առջև դու էիր, երկնագույն խալաթով, բազկաթոռի մեջ, ուսերդ գրկած: Կիսախուփ աչքերդ ինձ էիր ուղղել, սակայն հայացքդ ճեղ-քում էր ինձ, միտքդ ճախրում էր հեռվում:
       Ծխում ու հետևում էի քեզ: Մեղեդին կլանել էր քեզ:
       Քիչ անց նորից լռություն տիրեց, մե՜րկ լռություն: Ընդառաջ քայ-լեցինք: Դու դեռ չէիր թողել ուսերդ:
       Սենյակի կենտրոնում էինք: Աչքերով մոխրաման փնտրեցի…
       Չորեքթաթ անելով հայտնվեց մեր փոքրիկը: Թաթերի վրա ձգվե-լով, նա քաշեց խալաթիդ փեշը:
       Քեզ կրկին գողացան ինձանից, սկզբում մեղեդին, հետո էլ`քթիդ հետ խաղացող մեր փոքրիկը:


    Հ Ո Գ Ի Ն   Ու   Բ Ռ Ն Ա Կ Ա Լ Ը


       Հոգին միշտ էլ ցանկացել էր պոկվել մարմնից ու ճախրանք վայելել անձևության մեջ, բայց գիտեր, որ մարմինը, ինչպես ցանկացած ձև` Բռնակալ է…
       Մի օր, երբ Բռնակալը խոր, շա՜տ խոր քնի մեջ էր ու գլխի թեքու-թյան պատճառով, ճեղքված շուրթերի արանքով էր շնչում, Հոգին վերջապես հաջողացրեց դուրս սողոսկել այդ ճեղքից: Բռնակալը չհասցրեց էլ ուշքի գալ, մեկ-երկու անգամ ջղաձգվեց ու դադարեց շարժվել…
       Համր ցնծությամբ Հոգին տոնեց իր հաղթանակը:
       Կիսախավար սենյակում, առաստաղի բարձրությունից նա սկսեց զննել քիչ առաջվա իր ապաստանը: Տեսավ, որ նրա կողակիցն արթ-նացավ, սկսեց շնչակտուր ու ողբագին ցնցել մյուսին…
       Տեսարանն անտանելի էր… Հոգին կուչ գալով սեղմվեց առաս-տաղին:
       Փորձառու հոգիներից լսել էր, որ իրենց անմահության գաղտնիքը, վարձը`Բռնակալների նկատմամբ ունեցած ատելությունն է: Անհի-շելի ժամանակներից, երբ փոխեփոխ շունչ ու կենդանություն էր հաղորդում ծառ ու ծաղկի, մարդ ու գազանի, ինքը միայն տոնում էր նրանց անխուսափելի մահը…
       Սակայն հիմա, անձև ու անպատյան արբեցնող ազատության մեջ` հանկարծ հասկացավ, որ սա իր վերջն է: Ինքը դատապարտված է կործանման, քանզի… հանդգնել է խղճա՜լ: Այո´, ինքը հիմա խղճում էր իր Բռնակալի վրա հեծկլտացող կնոջը:
       Բայց գրո՜ղը տանի… Ինքը հիմա մի ցանկություն ունի միայն, ան-դիմադրելի մի ցանկություն… ե´տ սողոսկել Բռնակալի բերանի ճեղքով:



    Մ Ո Խ Ր Ա Մ Ա Ն Ը


       Մոխրամանը… բոլորից մոռացված մոխրամանը, հանկարծ հիշե-ցին ու խորդանոցի խավար գերությունից լույս աշխարհ հանեցին:
       Օ՜, նրան չտարան լվանալու…              
       Անփույթ մեկնված ձեռքը, ամենացավոտ տեղն ընտրելով, այրվող մի գլանակ մխրճեց այնտեղ:
       Թվաց`, լոկ մի պտղունց մոխիր գումարվեց եղած փոշուն:



    Ժ Ա Մ Ա Ց Ու Յ Ց Ը


       Ժամացույցը, հլու իր մեխանիզմի թելադրանքին`ակամա սիրա-խաղի կանոններ էր ցուցադրում…
       Պարոն Երկար սլաքը որքան մոտենում էր`, Տիկին Կարճ սլաքը հեռանում էր: Կառապանի ճիպոտի դեր խաղացող Վարկենաչափ Հանգամանքը մեկ Պարոն Երկարին, մեկ էլ Տիկին Կարճին էր հասնում, ճիպտում, սաստում…
       Հանգամանքն այնպես դասավորվեց, որ Պարոն Երկարը Տիկին Կարճին քսանչորս անգամ բռնացրեց ու պինդ-պինդ համբուրեց



    Խ Ա Ռ Ն Ա Մ Բ Ո Խ Ն   Ու   Կ Ու Յ Ր Ը


       Տեսողությունը կորցնելու հետ` կույրը կորցրել էր նաև քունը:
       Հիմնականում քնել կարողանում էր լուսադեմին: Ահա´, աքլորա-կանչն ականջներում`վերջապես քնեց:
       Երազում մոլեգնած մի խառնամբոխ տեսավ…
       Դիվահար խառնամբոխի միջից, մի չարադեմ ծերուկ, մատնա-ցույց արեց նրան ու բղավեց.
       -Կու՜յր: Դու կու՜յր ես…
       -Կու՜յր է, կու՜յր է, - ձայնակցեց խառնամբոխը:
       Կույրը վախից թաքնվեց քարի ետևում: Հանկարծ`երկնակամարը լուսավորվեց: Մի տեղ այդ լույսը խտացավ, որի կենտրոնում հայտ-նըվեց Նա:
       -Կու՜յր է… - շարունակում էր ֆշշալ խառնամբոխը, ակնհայտորեն չնկատելով Նրան:
       Նա նայում էր կույրին: Կույրը հասկացավ Նրան ու քայլեց դեպի բարձունքը… Նա սպասեց, մինչև կույրն ապահով տեղ բարձրացավ: Այնտեղ մի արարած էլ կար, որը թույլ ու մեղմաձայն ասաց.
       -Նստիր ինձ մոտ: Ես էլ եմ վախենում:
      Կույրը նստեց նրա կողքին ու բռնեց ձեռքը: Նայեցին աջ, ապա ձախ, Նա ամենուրեք էրՔիչ անց, երբ Նա անհետացավ, նայեցին այն կողմ, ուր խառնամբոխն էր ֆշշում:
       Սև մոխրակույտ տեսան միայն


    ՑԵՑԸ

       Ինչ որ տեղ, լեռներում, սրբավայր համարվող քարայրում, խունա-ցած, հրաշագործ խաչքարը համբուրելուց հետո` ուխտավորները անհուն հավատքով մոմեր վառեցին:
       Իսկ`…
       Իսկ մի ցեց իրեն անբախտ հռչակեց այն պահին, երբ նրա անմիտ ցեղակիցներն անձնուրացորեն նետվեցին դեպի մոմերից տարածվող լույսն ու իրեն հերթ չտալով, հանգցրին թրթռացող կրակները…


     ԽՑԱՆՄԱՆ  ՊԱՏՃԱՌԸ
                                   
       Բազմանիստ շերտերի, տարաբնույթ խորխորատների, անհուն հե-ռուների ու բեկվող ճառագայթների հետագծերում դիզկոմֆորտից ան-հանգստացածների տագնապներին ի պատասխան`, արծաթափայլ երախներում արքայաջրի մեջ Արևներին լմլմացնող Հրածինները ար-տակարգ հավաքում, վերլուծությունից հետո, շեփորեցին իրենց եզրա-կացությունը ախտորոշման մասին.
       -Տիեզերքը վիրահատական միջամտության կարիք ունի: Շտա´պ:
       Պատգարակի վրա դրած, երկու թզուկներ տիեզերքին տեղափոխե-ցին վիրահատարան: Այնտեղ ամեն ինչ արդեն կազմ ու պատրաստ էր: Երկու ուշիմ ասպիրանտներ ունեցող վիրահատող բժիշկը, նշտարը ձեռքին` սպասում էր…
       Թզուկների հեռանալուց հետո ներս մտավ փորձառու անեսթեզո-լոգն ու մի ամբողջ գալակտիկական դոզա ներարկելով Տիեզերքի հետույքի փափկամկաններում, գլուխ տվեց ու հեռացավ: Շատ կարճ, ընդամենը մի քանի տարի անց` Տիեզերքը խոր քուն մտավ. անհան-գիստ շնչառությունը փոխվեց անխռով խռռոցի… Բժշկի ձեռքում նշտարը սկսեց վարժ շարժումներով կտրվածքներ բացել:
      Ասպիրանտներից մեկը բժշկի քրտինքը սրբեց, մյուսը ծամիչներով արգելափակեց արնահոսող բաց անոթները:
       - Պատրա՞ստ եք արհեստական շնչառություն տալու, եթե մի բան այնպես չգնա, - ամեն դեպքում հարցրեց վրիահատող բժիշկն ու ձեռքն առավ երկգլխանի ունիվերսալ դուրսկորզիչը…
       Ասպիրանտները վստահաբար գլխով արեցին: Բժիշկն անցավ վիրա-հատության: Նա քիթն ընդհուպ մոտեցրեց Տիեզերքի սրտին, դեպի այդ սիրտը տանող խցանված անոթին ու սկսեց նշտարիկով փորփրել խցանման պատճառ դարձած փոքրիկ Երկրագոյացությունը: Ձեռքն առնելով ունիվերսալ դուրսկորզիչը` նա շշնջաց.
       - Խե՜ղճ Տիեզերք…
       - Ի՞նչ կա, - միաբերան հարցրին ասպիրանտները:
       - Տեսեք, թե ո ՜նց է էս լվաչափ Երկրագոյացությունը տեղավորվել անոթի մեջ, տզի պես ուռելո ու խցանի պատճառ դարձել…
       Քիչ անց, Տիեզերքի աորտայից դուրս կորզելով Երկրագնդիկը, բժիշկն այն թաթախեց սպիրտի լուծույթի մեջ: Կատակելու փորձ անե-լով` ասաց.
       - Սրանից լավ պարսատիկի քար կստացվեր… Բայց` կարող եք երկու մասի բաժանելով յուրաքանչյուրդ ձեզ համար մեկական մա-տանի պատվիրել…
       - Կարծում եք, այն հաջողության թալիսմա՞ն կարող է դառնալ մեզ համար…
       - Հըը՜…մ: Դժվա´ր թե, - պատասխանեց վրիաբույժը, վերջին կարերը դնելով:
       - Ինձ պետք չէ այն:
       - Ինձ էլ…
       - Ուրեմն` տեղակայեք սպիրտով լի սրվակում, ի սարսափ առող-ջությանը մատների արանքով նայող ցոփասեր գալակտիկաների ու ազարտի սիրահար, Երկրախաղի մոլի երկրպագու միգամածություն-ների…


    ԻՄ  ՀԱՅԵԼՈւ  ՄԵՋ

       Նման հանգած դեմքեր, խամրած աչքեր տեսնելիս, միշտ կարծել էի, թե միայն իմ խորաթափանցությունն է կարողացել դրանք զանազանել ամբոխի մեջ, դրանցում մոտալուտ վախճանի շունչ նշմարելով: Դրանց տերերը բարի կամ չար մարդիկ էին. բարիները անխռով համակերպ-վածությամբ, իսկ չարերն անհագուրդ ծարավ ու նախանձով:
       Պատկերացրեք, հանգած դեմք ու խամրած աչքերով չար ու բարի-ները նույն այգում, տարբեր նստարանների նստած` հետևում են մա-նուկների խաղին: Ձևացրեք, թե տարված եք ձեր եղունգները կրծելով ու աննկատ հետևեք նրանց…
       Ահա´, խաղը սկսված է. թե´ չարերի, թե´ բարիների ձեռքներին ախորժաբեր փափեթավորմամբ կոնֆետներ են հայտնվում:
       Երեխաները կախարդված մոտենում են օգտվելու հյուրասիրու-թյունից… Թույլ են տալիս, որ շոյվեն իրենց գլուխներն ու ստանալով կոնֆետները վերադառնում են իրենց խաղին…
       Մի դեպքում փոքրիկի գլուխ շոյողը մտածեց. «Աստված քո մեջ է դրել իմ շարունակությունը…»:
       Մյուս դեպքում մյուսը մտածեց. «Աստված ծրագրերս կիսատ թողեց, ինձանից խլեց ու քեզ վստահեց…»:
       Արդեն մի քանի օր է նման հանգած դեմք, խամրած աչքեր`տեսնում եմ իմ հայելու մեջ… Սոսկալի է: Խաղաղ սոսկալիություն է… Սոսկալի խաղաղություն է…
       Ժամանակն է, որ մի խորաթափանց անցորդ, վաղը դեմքս առանձ-նացնի եռացող ամբոխի մեջ, որպես հանգող ու խամրող հայացքի տեր: Հերթն այդ մեկինն է հիմա: Թող այդ մեկը, հետևելով ինձ` պարզի. չարի՞ցն եմ, թե` բարու´ցն եմ:


    ՃԱՏՐԱԿԸ,  ՀԱՅՆ  Ու  ՀԱՅԸ

       Սիրում եմ կոմպով օնլայն շախմատ խաղալ: Վատ չեմ խաղում… Ամեն անգամ շախմատ խաղալիս` մարդ իրեն ակամայից կամ զորավար, կամ քաղաքական գործիչ է երևակայում…
       Ասեմ ձեզ, որ շախմատ խաղալիս տարբեր ազգերի ներկայացու-ցիչների հետ առավել ուշադիր եմ, քան հայերի հետ խաղալիս: Ինչու՞… Բացատրեմ. հայերին հատուկ է թե կյանքում, թե շախմատում կատարել էքսցենտրիկ քայլեր... Աշխարհը սիրում է զգուշանալ էքսցենտրիկից ու անսովորից և պատասխանել կշռա-դատվածությամբ... Արդյունքում` ողջ աշխարհը խաղում է նախ-կինների փորձի հիման վրա, տրորված արահետների թելադրանքով, իսկ հայերս`խենթ արկածախնդրի  խիզախությամբ ու հետևյալ լո-զունգով. Ինչ լինում է, թող լինի: Աշխարհը, չունենալով էքսցենտ-րիկությանը (որպես նորարարություն), հակահարված տալու նախ-նական փորձ, սկզբում պարտվում է, հետո ուշքի գալիս ու գտնելով համապատասխան լուծումներ, հային թողնում է կրկին խիզախելու արկածախնդրության իր իրավունքը...
       Միացրի կոմպը: Չէի նախաճաշել. մի կողմից ուտում եմ, մյուս կողմից հայի հետ խաղում, էլ չեմ ասում, որ երբեմն ֆեյսի ընկերներիս նամակներին եմ պատասխանում… Դե, մտածում եմ, հակառակորդս հայ է, ռեյտինգը չնայած բարձր է, բայց հեսա անպատճառ մի ախմախ խոդ կանի, որից առավելություն կստանամ ու ի վերջո կհաղթեմ…
       Արխային ընկա, չէ՞ որ ես էլ պակաս ախմախ հայը չեմ ու ֆիգուր ֆիգուրի ետևից սկսեցի կորցնել: Կիսատ թողած նախաճաշիս մասին ստիպված մոռացա. տախտակի վրա զորքս պակսում էր, երկիրս ցամքում…
       Պարտությունս անխուսափելի էր: Ինչպես սիրում եմ երբեմն կրկնել`, եթե Ալյոխինն ու Կապաբլանկան, Պետրոսյանի ու Ֆիշերի ձեռքը բռնած գային ինձ օգնության, միևնույն է, այսպիսի խաղային իրավիճակը փրկել չէի կարող…
       -Բայց`… - ինչպես կասեր մեր բոլորի կողմից անչափ սիրված երգիծաբան Վարդան Պետրոսյանը, - հերթական ախմախ, նույնիսկ էքմեգ քայլը հանկարծ կատարեց մյուս կողմից խաղացող հակառակորդ հայն… ու հաղթեցի ես:
       Այնուհանդերձ`աշխարհի բոլոր ազգերը լավ գիտեն, որ Հայաստանը շախմատային գերտերություն է...

       Աշխարհը նաև հայի թույլ տեղը գիտի. հայը… կանխատեսելի է:


       ՍԱՅԼԱՊԱՆՆ  ու  ՏԵՐՏԵՐԸ


     - առակ -
      (Հապճեպ ուտող և ոտքի կանգնողի մասին պապս մի իրական դեպք էր պատմում…):

       Սայլապանն ու տերտերը միասին մի քանի օրվա ճանապարհ են գնալիս լինում… Բնակավայրերում նրանց երբեմն հյուրընկալում, պատվում, կերակրում` նոր էին ճամփում: Մի օր տերտերը շատ արագ կշտանում, հագենում և ոտքի է կանգնում ստիպելով, որ սայլապանը կիսատ թողնի սնվելն ու հետևի իրեն…
       Առանձին մի տեղ, աչքից հեռու, սայլապանը հանում է փայտե սամերից մեկն ու դրանով դաժան ծեծ տալիս տերտերին սեղանից հապճեպ հեռանալու համար:
       Հաջորդ բնակավայրում հյուրընկալվելիս, արագ-արագ ոտելուց հետո, երբ տերտերն ակամա ուզում է ոտքի կանգնել, սայլապանը կիսատ պատառը բերանում`քրթմնջում է.
       -Տերտեր, սամի´…
      Ծեծը մտաբերելով, տերտերը կրկին նստում և շշնջում է.
       -Օրշնած, դու ծամի…



           ԱՄԵՆ   ԱՍՏԾՈ   ՕՐ

    Ես հետամնաց եմ…
    Քարանձավային արդար համայնքի պակասն եմ զգում…
    Որսը հիվանդին, թույլին, այն բերող քաջին, հավասար բաժնող կարգին եմ կարոտ…
    Այդ որսից բաժին Վահագնին տանել, խոնարհվել ու լերկ քարերին թողել եմ ուզում…
    Ինձ պետք չեն հիթեր, սերիալներ, շքերթ, մեքենա, կահույք…
    Ամեն Աստծո օր գետի մեջ ցայվել, խոտերին փռվել, կայծակից փախչել, ժայռապատկերներ կուզենայի անել…
    Սատանի եղունգ, սև քարը սրել, նիզակս պատրաստ, խարույկի շուրջը տաղ, հեքիաթ լսել, ոսկրից շվիներ պատրաստել կուզեի…
    Երկնաքերերից, ինքնաթիռներից, դեմոկրատիայից հեռու, իմ ափսեի մեջ  տապակվել կուզեի…

    -ԹԱՎՐԵ.  21-րդ դար…

    ՓԱԿ   ԴՈւՌ   ՄՈԼՈՐԱԿԸ

      Մոտենալով Փակ Դուռ մոլորակին, սովորական աչքի համար անտեսանելի թռչող սարքի միջից փոքրիկ զոնդ պոկվեց… Կախվելով երկոտանիների կողմից երբևէ կառուցած հսկայածավալ տաճարի գլխավերևում, զոնդը մի պահ հապաղեց։
      Ներքևում, ժխորի մեջ ալիքվող, ծայր չունեցող երկոտանիների հերթն էր, որ շարված էր տաճարի խորանում պահ տրվող սրբազան Բանալին մի պահ տեսնելու համար…
     Կտրուկ կիսաշրջան կատարելով, զոնդը հայտնվեց գերագույն հրամանատարի աշխատասենյակում։
      Մինչ ազդեցիկ ուսադիրներով հաստլիկ երկոտանին, հեռախոսով համամոլորակային արտահերթ նստաշրջան էր հրահանգում, զոնդը աչքի անցկացրեց նրա առջև դրված հաղորդագրության ամփոփագիրը.
      «…Անցած գիշեր, տաճարի խորանում պահ տրվող սրբազան Բանալու գողության փորձի ժամանակ, բարձրավոլտ էլեկտրական լարումից՝ տեղում մահացել է հանդուգն ոտնձգություն կատարողը…»։
      Հաստլիկ երկոտանին ավարտեց հեռախոսով հրահանգներ տալն ու անցավ առաջիկա զեկույցի գրառմանը.
      «…Վերջին հարյուրամյակում, Բանալուն տիրանալու քստմնելի փորձերի հաճախակի դառնալու կապակցությամբ՝ անհրաժեշտ է բազմապատկել սրբազան Բանալու անձեռնմխելիությանը, պահպանությանը ուղղված միջոցառումների շարքը։ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից պաշտպանական համակարգ ստեղծելու համար՝ ակտիվորեն ներգրավել մոլորակի ողջ գիտական ներուժին…»։
      Ավելորդ համարելով այլևս ժամանակ վատնել գերագույն հրամանատարի աշխատասենյակում, զոնդը անարգել դուրս սլացավ ու նախքան թռչող սարքին մոտենալը՝ ձևակերպեց. «Փակ Դուռ մոլորակը ուղղորդված մոլորակների ցուցակում՝ շարունակում է մնալ առաջատար…»։


    Leave a Reply