Մանկական


    2-րդՀամաշխարհայինի  պատճառը


       1985թ.-ն է, պատերազմի մասին ֆիլմ են ցուցադրում: Տեսարաննե-րը դաժան են: Արյունն ասես էկրանից դուրս է թափվում: Գերմա-նացիները նեղում են «մերոնց»:
       Երեք տարեկան տղաս, վախից տակը թրջելով`լացակումած հար-ցընում է.
       -Ինչի՞ են կռվում: Ինչի՞ համար են «մերոնց» սպանում, հը՞:
       - …Որովհետև`, - առանց էկրանից կտրվելու պատասխանում եմ ես, - «մերոնք» իրենց չիշիկը գարշոկում չարեցին:
       Թիկունքով զգում եմ տղայիս տարակուսած, խորամանկ հայացքը
       Ֆիլմի ավարտից հետո նրա հետ զբոսնում ենք պուրակում: Ոտքերիս տակ ընկնելով, նա հարցեր է տեղում
       -Էս ի՞նչ կրակ է:
       -Հավերժական կրակ է:
       -Բայց ինչու՞ են վառել:
       -Պատերազմում զոհվածների հիշատակի համար, - պատասխա-նում եմ ու մտածում. «Սա նրա ի՞նչ խելքի բանն է»: Ասելիքս ավելի եմ պարզեցնում. – Այս կրակը գիշեր, ցերեկ վառ են պահում, որ մարդիկ հիշեն ու չպատերազմեն:
       -Բայց մինչև ե՞րբ են վառ պահելու…
       -Միշտ: Կամ` մինչև որ մոռացվեն պատերազմները…
       -Ես արդեն մոռացա, թող բոլորն էլ`հերթով մոռանան, - թևս իրեն ձգելով, լրջորեն ասաց տղաս:
       -Ի՞նչը:
       -Պատերազմների մասին, - ասաց նա ու գլուխը ետ շրջելով լեզու ցույց տվեց իր հասակի մի 
    աղջնակի:


    Կ Ր Ի Ա Յ Ի    Զ Ր Ա Հ Ը


       Ես անչափ շատ էի սիրում կենդանիներին և կարդում այն ամենը, ինչ նրանց էր վերաբերվում: Պատահական չէր, որ բնագիտության գունազարդ դասագիրքը մշտապես պահում էի պայուսակումս ու ամենաբարձր գնահատականները ստանում այդ առարկայից…
       Սիրում էի տարվել բնությամբ ու այդ ընթացքում զոռ տալ երևա-կայությանս: Կարող էի ժամերով գտնվել թթենու ճյուղերին կամ նստել որևէ ջրափոսի շուրջ: Վառ երևակայությամբ կարող էի ջրա-փոսը միլիոնավոր անգամներ մեծացնել ու դարձնել ալեկոծ ծով…
       Այդ երևակայական աշխարհներում թթենու վրայի մրջյունները հսկաներ էին, իսկ ջրափոսում գալարվող որդերը`պիթոններ… Փայ-տի տաշեղը կամ չոր տերևը ինձ համար նույնն էին, ինչը նավա-բեկյալի համար խորտակված նավից ջրի երեսին մնացած տախ-տակի կտորն էր կամ փոքրիկ մակույկը…
       Մի օր, դպրոցից տուն վերադառնալիս կանգնեցի անցումի մոտ և սպասեցի մինչև լուսաֆորի լույսերի փոխվելը:
       Ձեռքիս մի կիրա կար: Շուռումուռ տվեցի նրան
       Կրիան վերջույթները ներս քաշեց: Քիչ առաջ, ահա այդ կրիայի դիմաց զիջել էի մի կողմնացույց, որի համար առանձնապես չէի զըղ-ջում: Գալիք ճամփորդություններիս մեկնելուց`կողմնացույց էլի մի կերպ կճարեի… Եթե չճարեի, աստղերի օգնությանը կդիմեի… Հարկ եղած դեպքում`ծառաբների մամուռներով կկողմնորոշվեի… Էլ չենք խոսում ծառերի ճյուղերի մասին, որոնք որպես կանոն`միշտ թեք-ված են լինում դեպի արևելք…
       Նախքան փողոցը կանցնեի, լուսաֆորի կարմիր լույսի տակ մի բեռնատար արգելակեց…
       Հանկարծ`կրիային հարմարեցրի բեռնատարի ետևի անվադողի տակ ու սրտատրոփ սպասեցի կանաչ լույսի վառվելուն… Ո՞ր սա-տանան ինձ դրդեց այդ կերպ ստուգել կիրայի զրահի ամրությունը:
       Չգիտե´մ…
       Մինչ կռահեցի արարքիս հետևանքների մասին, լուսաֆորի կար-միր լույսին փոխարինեց կանաչը: Շարժիչը հռնդաց ու բեռնատարը պոկվեց տեղից: Դեռ չէր լռել փշրվող զրահի ձայնը, երբ կրիայի ցաքուցրիվ եղած մսի կտորները խփվեցին դեմքիս…
       Կծկվեցի, մի բուռ դարձա, ասես հսկայական մի կենդանի պատ-րաստվում էր ծանր ոտքը դնել վրաս…
       Այդ օրն առաջին անհանգիստ գիշերն էր իմ կյանքում: Երկար շու-ռումուռ գալուց հետո, վերջապես քնեցի: Երազում`գազանանոցի երկաթյա վանդակաճաղերն էի փշրում:


    ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ   ՇԼԻՄԱՆԸ


       Արդեն գիտեի, որ Երկիրը կլոր է...
       Լսել էի հնագետ Հ. Շլիմանի մասին, որը փորել-պեղելով բացա-հայտել էր Տրոյան...
       Փոքրիկ բահով փորփրում էի հողն ու մտածում. «Եթե Շլիմանից համառ գտնվեմ ու անվերջ փորեմ, ապա ԽՍՀՄ ամուր սահմանը խախտելու միջոց կգտնեմ ու կհայտնվեմ Երկրի հակառակ կող-մում...»:



                       Ե Ր Կ Խ Ո Ս Ու Թ Յ Ու Ն  2810թ.  ին


    Գոհ իրենից ու արածից, նաև հոգնած,
    Քուն մտնելու մտքով տարված`
    Մարդը ձգվեց ու հորանջեց.
    Էլ ի՞նչ ստուգել, քանի՜ անգամ,
    Նման սարքեր - ուղեղիկներ ու մարտկոցներ,
    Ինքը սարքել, տեղադրել էր,
    Ռոբոտների գլխին կցել, հրահանգել էր,
    Անշունչներին կյանք էր տվել…
    Այնուհանդերձ`սովորույթ էր,
    Ստուգելը ավելորդ չէր,
    Ու հենց մատով կոճակ սեղմեց,
    Ձեռքը օդում կախված սառեց,
    Քանզի մի մեծ զարմանք ապրեց, երբ
    Ռոբոտը լուսավառվեց ու ի զարմանք`
    Առաջինը հենց նա խոսեց.
    -Խնդրում եմ քեզ, շուտ չանջատես:
    -Ինչպե՜ս, դու խոսում ես անհրահա՞նգ, ճիշտ է,
    ես եմ քեզ փոխանցել ողջ պաշարը խոսակցական,
    սակայն`պետք է, որ դու խոսեիր լոկ պահանջվող
    նյութի մասին, ո՜չ ավելին: Մե´կ էլ խոսիր:
    -Դե ի՞նչ խոսեմ: Հենց այն պահին, երբ ֆուտբոլում
    գոլ խփեցին`ուղեղիկիս դիոդները տեղադրելիս
    դու աննշան վրիպեցիր, ու այդպես էլ`կցում արիր:
    Մարդը վաղուց ու ոչնչից չէր զարմացել,
    Նա չէ´ր ուզում, չէ´ր հավատում
    Իր իսկ աչքին ու ականջին, քանզի երեկ
    Մտքում հաշվել`, սակայն հերքել,
    Ծիծաղել էր ինքն իր վրա. թե դա քիչ է,
    Որ մետաղը պատասխանի մարդու ձայնով,
    Դեռ ուզու՜մ ես, որ մտածի մարդու սրտո՞վ…
    -Նորի´ց խոսիր:
    -Մի´ զարմացիր…
    Գյուտարարի հպարտությամբ`մարդն ընդհատեց.
    -Ուղեղիկիդ մի անկյունում հստակ գրիր.
    «1-ն ապրիլի, 2810 թվական… Ազգանուն ու հայ-
    րանունս: Գյուտն անողն եմ ռոբոտի»…
    -Ռոբոտի՞, - նեղվեց գյուտը:
    -Մի սրան տես, նեղանու՜մ է, - մարդը ժպտաց ու
    ծափ զարկեց,- չէ, իսկապես արժանի ես պատշաճ
    անուն ունենալու: Գուցե հենց Հա՞յկ կոչեմ ես քեզ:
    -Թող լինի Հայկ:
    -Ու՞ր կանգ առանք, շարունակի´ր. «Գյուտարարն
    եմ Հայկ ռոբոտի, որն անկաշկանդ ու անհրաանգ`
    դարձավ զրույց նախաձեռնող »:
    . . . . . . . . . . . . . . .
    -Չէ´, ծիծաղել դեռ չես կարող, դեմքդ` ախր, շա՜տ
    է կարծր… Ապագայում կմտածեմ, ծիծա՜ղ, ար-
    ցու՜նք … լուծվո´ղ հարց է:
    -Դե իհարկե լուծվող հարց է,- Հայկը վեր-վեր արեց ուսը:
    -Հեշտացնու՜մ ես, - գոչեց մարդը:
    -Ամենևի´ն: Այ`, երբ երկու հազար… թվին, ստո-
    րագրեցին, ձեռք սեղմեցին ու արեցին լիակատար
    զինաթափում`դա´ էր հարցը:
    -Ինչ ասացի՞ր: Զինաթափու՞մ: Դա ի՞նչ բան է: Ախ
    հա՜, կարդացել եմ, հիշեցի, սակայն` աղոտ: Հա-
    պա՞, հուշի´ր:
    -Երբ ասացիր. «Չէ, ծիծաղել դու չես կարող»` մեջս
    հստակ մի միտք ծագեց ու խնդիրն այդ մենք միա-
    սին շուտ կլուծենք:
    -Եկ չշեղվե´նք: Այդ խնդիրը մի կողմ թողնենք,
    կարծեմ`ասիր «Զինաթափու՞մ»:
    -Այդ է, որ կա´: Ի՜նչ էլ դժվար բառ է եղել: Երբ ասու եմ
    «Զինաթափում», թյու՜… զգում եմ, որ մարտկոցիս
    սնուցումը խաթարվում է:
    -Դու շեղվում ես:
    -Ծիծաղ, արցունք, ճկուն լեզու…- մի պահ Հայկը
    դադար տվեց ու փորձ արեց հրամայել. – Ճկուն լեզուն`
    վաղը ևե´թ:
    -Հայկ, զայրացրի´ր: Դու իմ տված հարցից խոսիր:
    Մարդը ներքուստ և´ զարմանում, և´ հրճվում էր
    Իր շատախոս գյուտի վրա, իսկ Հայկն անվերջ
    Մետաղաձայն`, պոկ չէր գալիս կառչած մտքից.
    -Զինաթափման հարցը հասել ու լուծումն էր իր
    պահանջում: Այդ ժամանակ դեռ իշխում էր մար-
    դու վրա ուժն ու տեսքը փուչ դրամի
    -Դրա՞մ ասիր, - մարդը լարվեց:
    -Այո դրամ, հանուն որի`տաս պատվիրան ավան-
    դողին վաճառեցին խառնամբոխին…
    -Ես սկսում եմ մտաբերել, զարմանալի՜ ժամա-
    նակներ… Մի ոտքն ամուր լուսնին դրած`, մյուսը
    թողած քարանձավում… Մարդու կեսը խավար
    մնաց… Հայկ, մտքինդ հասկանու՜մ եմ, երբ ասում
    ես ծիծաղ, արցունք լուծվող հարց է:
    -Այդ է, որ կա: Կռահեցի´ր: Հիմա գիտե՞ս. խնդա՜լ
    կուզեմ, չը-փը-չա-նա՜մ


                                           Դ Ի Ր Ի Ժ Ո Ր Ը

    Մի աքաղաղ չաղացել`
    Կատարը թագ էր կարծել…
    Կչկչոցը բարձրացրել,
    Թխսկան-ածան նեղացրել,
    Սրանց գլխին կարևոր`
    Իրեն դիրիժոր էր կարգել…
    Խեղճ հավերին հալածում,
    Ի´նքն էր նրանց թելադրում.
    Ուտել, քնել, արթնանալ,
                                   Եվ` իրենով հիանալ…

    …Տարին թռավ ու կրկին`
    Եկավ բարի Նոր Տարին…
    Հո` չէի՞ն մորթի ածանին.
    Աքաղաղի´ն ընտրեցին…
    Տկլոր կաթսա մտցրին,
    Թագն առանձին եփեցին,
    Սակայն պատիվ արեցին.
    Հենց ճոխ սեղան նստեցին,
    Ուտել` նրանից սկսեցին…


      ԻՄ  ՊԱՊԻԿԸ

    Մի օր մայրս ալբոմից`
    Իր հոր նկարը հանեց:
    Լուռ արտասվեց, աղոթեց,
    Ու ճակատս համբուրեց.

    - Նկարի մեջ, զինվորը`
    Պապիկդ է, իմ հայրը:
    Այսօր` ծնունդն է նրա…

    Հետո մայրս տորթ բերեց,
    Վրան մի մոմ տեղադրեց.
    - Զոհվել է նա թեժ մարտում,
    Ավտոմատը ձեռքերում…

    Մայրս կրկին արտասվեց
    Ու լիմոնադ ինձ լցրեց…

    Իմ բաժակը բարցրացրի
    Ու մի կենաց ասեցի.
    - Հենց ես շուտով մեծանամ`
    Զինվորական կդառնամ:


       ԻՄ  ՄԱՅՐԻԿԸ

    Ամենից շատ սիրում եմ,
    Մորս փամփլիկ թշերը,
    Նրա ձեռքով պատրաստած`
    Ձվածեղն ու խավիծը…

    Շա տ եմ սիրում առակները,
    Նրա պատմած հեքիաթները,
    Սիրում եմ, երբ նրա ափը`
    Շոյում է իմ քնատ դեմքը…


    ՓՉԱՆԸ

    Չե´ն հավատում ինձ բակում,
    Աչքիս տեսածն էլ պատմեմ`
    Ընկերներս ասում են.
    - Ֆանտազյոր ու փչանն ես…

    Ո՞նց համոզեմ, որ իրոք`
    Ակվարիումիս ձկները,
    Վալս էին պարում գիշերը…
    Որ տեսել եմ, թե ինչպես`
    Ոտքը կոտրած մրջյունը,
    Ձեռնափայտով էր քայլում…
    Որ չաչանակ մի թութակ`
    Հեռախոսով էր խոսում…
    Որ մի ճամփորդ ծեր կրիա`
    Իր հուշերն էր սղագրում…

    Աչքիս տեսածն էլ պատմեմ`
    Մե´կ է, կրկին ասում են.
    - Ֆանտազյորն ու փչանն ես:


    Կ Ո Ր Ի Զ Ը

    Անուշ ծիրանը կերա,
    Իսկ կորիզը բակ տարա,
    Քարին այնքան քսեցի,
    Որ կեղևը մաշեցրի:

    Մեխի ծայրով փորեցի,
    Ու միջուկը հանեցի…
    Երբ շուրթերիս մոտեցրի`
    Սուլե´ց, հենց որ փչեցի:


                                                ՓԻՂՆ  ու  ԳԵՏԱՁԻՆ

    Տանգոյի պար մրցույթին`
    Հերթը հասավ երկուսին.
    Բեմ բարձրացան միասին`
    Հսկա փիղն ու գետաձին :

    Ծիծաղելի ճոճվեցին,
    Լայն կոնքերը ցոնցեցին,
    Քրքջացրին բոլորին…

    Երբ ելույթը ավարտվեց`
    Խոնարհվեցին ժյուրիին:
    Ռևերանսն էլ ձախողվեց.
    Խեղճ գետաձին սայթաքեց,
    Փղի ձեռքը բաց թողեց`
    Ու գետնամած տարածվեց…

    Շատ քչերը ծափ տվին,
    Ոմանք` նույնիսկ սուլեցին,
    Բայց ջենտլմեն փղիկը,
    Կնճիթ մեկնեց իր զույգին,
    Նրան ոտքի կանգնացրեց
    Ու ժպտալով` շեփորեց.
    - Չէ´ գետաձի, մե´րը չի,
    Իրո´ք, պարը մերը չի,
    Գնանք սումո մրցույթի…

      
    ՄԵՂՈւՆ  ու ՆԺՈւՅԳԸ

      
    Քամուց քշված մի մեղու`
    Ճամփից շեղվեց շատ հեռու…
    Ետ դառնալիս, երբ հոգնեց`
    Լավ է, նժույգ նկատեց,
    Մոտեցավ ու թախանձեց.

    - Ազնվացեղ բարեկամ,
     Թույլ տուր թառեմ քո ուսին,
    Տանես, գտնեմ իմ պարսին…

    Բարի նժույգը ժպտաց
    Ու մեղմորեն վրնջաց.

    - Փետուրից էլ թեթև ես,
    Հենց սլանամ` կընկնես,
    Արի ուսիս փոխարեն,
    Ականջումս հարմարվի,
    Տզզո ՜ց, բզզո ՜ց…   չլսե´մ,
    Երբ տեղ հասանք`կարթնացնեմ:

       ՈՐՍՈՐԴ  ԷԻ

    Պարսատիկս վերցրեցի,
    Պապուս որսի ուղեկցի.
    Առյուծ ու փիղ խղճացի,
    Բայց լորի ձու գողացող`
    Աղվես տեսա ու խփի,
    Խփի`մեջքը դաղեցի,
    Թող չորեքթաթ ճողոպրի
    Ու որսորդիս լա´վ հիշի.
    -Ձու գողնալը լավ բան չի:

    ՄՐՍԱԾ   ՇՈւՆԸ

    Յոթ տարեկան հասակում,
    Բակի ծածուկ անկյունում,
    Փոքրիկ շան բուն էի սարքել,
    Մրսած մի շան համոզել,
    Բերել այդ խուցն էի կոխել…

    Ընթրիքիցս մսերը,
    Ձկան փուշն ու ոսկորը,
    Ափսեիցս հավաքում,
    Տանում շանն էի կերակրում…
    Մինչև օրս, հիշելիս,
                                             Այդ շան հոտն է դեռ քթիս…


       ՉԱՐԱՃՃԻ  ԷԻ

    Յոթ, ութ տարեկան չարաճճի էի,
    Բակի ծառերն էի հերթով թափ տալիս,
    Որ տերևաթափից ծառը մերկանա
    Ու ձմռան գալը - քիչ արագանա…

    Ձմեռ էի ուզում, այնինչ աշուն էր,
    Ձյուն, ձնագնդի, սահնակ էի ուզում,
                                             Այնինչ ալարկոտ, դեռ հոկտեմբերն էր…      

                                                 ՋՈւԹԱԿԱՀԱՐ   ՄՈՐԵԽԸ

                                                Իրիկնային խավարում,
                                                Մութ կուլիսի ետևում,
                                                Ծղրիդները խոտերում,
                                                Նոտաներ էին ճռռացնում:

                                                Սրանց միջի լավ հայտնի,
                                                Ֆրակ հագած մի մորեխ,
                                                Աշխույժ ափերը շփեց,
                                                Ջութակի լարը փորձեց
                                                Ու բոլորին լավ հայտնի,
                                                «Լուսնի Սոնատը» ձգեց.
                                                Դաշտը լցրեց կատարյալ,
                                                Ճռվողյունով միալար…                                        

    Leave a Reply